Հայ կանանց խմբակային հարցազրույցը կարծրատիպերի մասին

Մաշ: Թուրքերին ու ադրբեջանցիներին շատերն են նույնականացնում: Ասենք ադրբեջանցիներին կարողա ասեն թուրքեր են ու չես հասկանում ինչի են տենց ասում: Վատ ձևով են ասում, որովհետև Հայաստանում թուրք բառը ինչ-որ սենց վատ բանի հետ ա ասոցացվում:
Զանի: Հա բայց ինձ էդ հարցը միշտ հետաքրքրել ա, որ մենք Հայաստանում ադրբեջանցիների մասին  խոսում ենք,ասում ենք՝ թուրքեր են, որովհետև մենք նույնականացնում ենք իրանց, ոնց որ դու ասեցիր, բայց ինձ թվում ա իրանք նույնը չեն:
Լիզա: Բայց մի քիչ նույնն են:
Փյունիկ: Իրանք ուղղակի նույն ցեղերից են եկել:
Լիզա: Որովհետև ինչքան ես հիշում եմ, իմ սերնդին մեր մեծերը տենց են ասել, որ թուրքը նույնն ա, որ Թուրքիան նույն Ադրբեջանն ա:
Մաշ: Բայց պետք ա հաշվի առնել, որ դրանք տարբ երերկրներ են, տարբեր պետություններ են:
Փյունիկ: Համ էլ թուրքերը ավելի հին են ու իրանք ավելի շատ մոնղոլների հետ կապ ունեն, իսկ ադրբեջանցիները նույն ատրպատականներն են:
Զանի: Թաթարներ չե՞ն իրանք:
Փյունիկ: Նոր թաթարներ են ասում ադրբեջանցիներին, բայց մենք թուրք ենք ասում:
Մաշ: Ինձ թվում ա ավելի շատ թուրք էն իմաստով են ասում, որ վիրավորեն  էդ մարդուն: Ոչ թե դա նույնականացման համար են ասում, այլ պռոստը որ ասեն թուրքը վատ բան ա:
Զանի: Համ էլ ինձ թվում ա, որ մարդիկ Հայաստանում նույնականացնում են թուրքերին ու ադրբեջանցիներին, որովհետև իրանք նույն մեր թշնամին են համարվում:
Լիզա: Էդ եմ ասում, թե ինչի են նույն թուրքին ու ադրբեջանցուն ասում թուրք:
Փյունիկ: Ու ասում են, որ բարբարոսեն, որովհետև երկուսն էլ հայերի հետ պատերազմ են արել:
Լիզա: Թուրքերը ադրբեջանցիներին աջակցել են չէ՞ պատերազմի ժամանակ:
Զանի: Բայց օրինակ կարելիա ասել, որ սփյուռքի հայերն էլ ստեղի հայերին են աջակցել:
Փյունիկ: Հա բայց իրանք ախպերներ են՝ Թուրքիան ու Ադրբեջանը:
Արև: Բայց էդ մեր տեսանկյունն ա, որ թուրքերը ադրբեջանցիներին օգել են, որովհետև ադրբեջանցիների տեսակետից թուրքերը բավարար աջակցություն չեն ցուցաբերել պատերազմի ժամանակ: Այսինքն էդ խնդիրներից մեկն ա, երբ որ մենք մեր տեսանկյունից ենք նայում մեզ թվում ա թե,քանի որ թուրքը միանգամից սահմանը փակեց, դա նշանակում ա,որ իրա եղբայրությունը հայտարարեց Ադրբեջանի հետ: Ու մեզ թվում ա, որ երկուսն էլ նույնն են, որովհետև մեր դեմ կանգնեցին: Բայց Ադրբեջանի տեսանկյունից որ նայենք, կհասկանանք, որ Ադրբեջանը Թուրքիայի մոտեցումը շատ թույլ համարեց և Ադրբեջանի կարծիքով Թուրքիան պետք ա ավելի շատ աներ Ադրբեջանին օգնելու Ղարաբաղի պատերազմի ժամանակ: Ուրեմն երկու տեսանկյուններն էլ շատ տարբեր են:
Զանի: Բայց մենք համ էլ մեր պատկերացումների մասին ենք խոսում, այսինքն մենք կարող ենք խոսել նրանից ինչ գիտենք: Որ խոսեմ կոնկրետ իմ փորձից,կարող եմ ասել,որ ես չեմ կարողանում առանձնացնել էն բոլոր դեպքերը,երբ ինձ պատմել են թե իմ ծնողները, թե դպրոցում, թե ընկերների շրջապատում, որ թուրքը մեր թշնամին ա,ու, որ իրանք մեզ սպանել են, որ մենք պիտի իրանցից զգույշ լինենք: Ես նաև հիշում եմ, որ շատ անգամ կապում էին թուրքն ու մուսուլմանը իրար հետ, այսինքն ստացվում էր որ ոչ միայն թուրքն ա վատը, այլ նաև մուսուլմանները: Բայց մուսուլմանը ինչա՞: Մուսուլմանը մենակ թուրքը չի: Մուսուլմաններ Ինդոնեզյայում էլ կան, Հյուսիսային Աֆրիկայում էլ կան, Ռուսաստանում էլ կան:Այսինքն մեր թշնամին դառնում ա ընդհանուր մուսուլմանը ու իմ համար դա արդեն ինչ որ դիսկուրսի մեջ ա մտնում, որի մեջ քրիստոնյա ու մուսուլման բաժանվում են իրարից, այսինքն մեր քրիստոնյա լինելը գալիս ա մուսուլմաններին դեմ լինելուց, մուսուլմանությունը հակասելուց ու վատը համարելուց…
Ես հիշում եմ երբ  ես վեցերորդ դասարանում էի արդեն երկրից դուրս էինք ապրում ընտանիքով, ու ասեմ որ կոնկրետ մեր թաղամասում շատ-շատ տարբեր ազգեր կային,քանի որ մենք իմիգրանտների թաղամասում էինք ապրում: Ու ես հիշում եմ,երբ որ նոր մեկն էր գալիս մեր դպրոց, կարողա ինքն էր ասում կամ ինչ որ մի տեղից իմանում էի,որ էդ նոր մեկը ադրբեջանցի ա, միգուցե ինքն էլ էր իմանում,որ ես հայ եմ ու մենք իբր չէինք խոսում իրար հետ,որովհետև սովորել էինք,որ մեր ազգերը թշնամիներ են․․․Կամ,եթե նույնիսկ  իրար հանդիպում էինք միջանցքներում, կարող ա իրար վրա նայեինք, գուցե ատելություն լիներ մեր մեջ, չգիտեմ…բայց ինչ որ նման բաներ կային:
Ու ես մեկ էլ հիշում եմ, որ մի հատ աղջիկ էր եկել մեր դասարան, ինքը մուսուլման էր, բայց չգիտեմ թուրք էր,թե չե,բայց ես տենց գիտեի, որ ինքը թուրք ա,բայց կարող ա էդ իմ պատկերացումը լիներ: Կարող ա ինքը ուղղակի մուսուլման էր,ու ես որոշել էի,որ ինքը թուրք ա: Ու ինքը հիջաբ/գլխաշոր էր հագնում,ու ես հիշում եմ,որ դրա պատճառով ես իրան մի տեսակ էի վերաբերվում, այսինքն էնքան էլ չգիտէի,թե ոնց իրա հետ շփվեմ, ոնց իրան վերաբերվեմ, չնայած իրանից ես ոչ մի վատ բան չէի զգում ու նաև կարողա ինքը շատ լավ մարդ լիներ:
Ու ես չեմ կարող ասել, որ իմ կյանքի էդ ժամանակահատվածում ես հանդիպել եմ, կամ մոտիկություն եմ արել թուրք մարդկանց հետ,թեև ունեցել եմ դրա հնարավորությունը`ապրելով դրսում : Բայց ասեմ, որ յոթերորդ դասարանում իմ մոտիկ ընկերուհին  ուզբեկ աղջիկ էր ու մուսուլման էր: Ես հիշում եմ, որ երբ իրանց տուն էի գնացել նկատեցի, որ ինչ որ մուսուլմանական սիմվոլներ կային, իրանց մշակույթից ինչ որ սրբության հետ կապված նշաններ, ինչպես նաև մեր տանը կարողա լիներ…խաչ, կամ Արարատ սարի նկարը: Բայց ես հիշում եմ, որ ասենք իմ ծնողները խրախուսում էին իմ ընկերությունը էդ աղջկա հետ, որովհետև ասում էին, որ իրանք էլ են մեր տիպի ժողովուրդ, իրանք էլ են սովետի ժողովուրդ, իրանք մեզ հասկանում են: Ասում էին ավելի լավ ա իրա հետ շփվեմ քան ընդեղի տեղացիների հետ: Բայց մյուս կողմից ես վստահ եմ,եթե ինքը թուրք լիներ,կարող ա իրանք ուրիշ ձև դրան վերաբերվեյին, չգիտեմ…չեմ կարող հստակ ասել:
Ու մեկ էլ մի բան էլ ասեմ երբ, որ արդեն մեծացա, որ արդեն ինստիտուտ էի ընդունվել ու երկրորդ կուրս էի,երկու աղջիկների հետ ծանոթացա. մեկը արաբ էր մյուսը`կիսով թուրք: Բոլորս նույն թաղամասում էինք ապրում ու տենց սկսեցինք ընկերություն անել իրար հետ: Իրանցից մեկը Սիրիայից էր, հիջաբ էր հագնում ու իմ կյանքում ես ոչ մեկի հետ ով հիջաբ էր հագնում տենց մոտիկություն չէի արել, համ էլ էդ սաղ բաները, որ ես ստացել էի մեդիայից կամ չգիտեմ էլ որտեղից,իմ վրա ազդել էին ու ես չէի պատկերացնում,որ ես էդ մարդուն, ով հիջաբ ա հագնում, կարող էի որպես մարդ տեսնել, այսինքն իրա հիջաբից դուրս մարդ տեսնել: Գիտեմ ահավոր ա, բայց տենց էի սովորել:
Բայց էդ աղջիկը նենց սովորական էր, որ ուղղակի ես չէի կարող իրան վերագրել մենակ էդ հիջաբին կամ իրա հագուստին: Ու տենց սկսեցինք ընկերություն անել. ես, ինքը ու էն մյուս աղջիկը ով կիսով թուրք էր: Բայց ասեմ, երբ ես իմացա, որ էն մյուս աղջիկը թուրք էր,միանգամից հարցրեցի իրան,թե արդյոք ինքը ճանաչում ա հայոց ցեղասպանությունը,ու ինքը շատ ջղայնացավ,որովհետև ես միանգամից իրա թուրք լինելը կապեցի ցեղասպանության հետ: Ու տենց փոքրիկ բախում եղավ մեր միջև: Ահագին խոսացինք դրանից հետո ու համ ինքը ինձ հասկացավ համ էլ ես իրան:
Դրանից հետո միտքս բացվեց, նախ հիջաբ հագնող կանանց հանդեպ ու նաև թուրքերի հանդեպ: Ու տենց հասկացա որ թուրքերն էլ են մարդ ու անպայման չի իրանց միշտ էդ տեսանկյունից նայեմ, մտածեմ,որ իրանք թուրք են ուրեմն ցեղասպանություն, ուրեմն մուսուլման, և այլն…
Լիզա: Իմ պատմությունը` Հայաստանում ապրելով, մի քիչ ուրիշ ա: Դե պատմեցի,որ ես փոքրուց ասոցիացրել եմ թուրքին ու ադրբեջանցուն,որովհետև տենց եմ լսել: Մեր մոտ էդ ամեն ինչից հետո, այսինքն Ղարաբաղի պատերազմից հետո, երբ խոսում էինք, թեկուզ դպրոցում, միշտ տենց են ասել: Հետո եմ հասկացել, հասուն տարիքում, որ թուրքը ուրիշ ա, ադրբեջանցին ուրիշ: Բայց մեկ ա, պատերազմի ժամանակ ասում էին կռվում ենք թուրքերի հետ, բայց թուրք ասում էին ադրբեջանցիներին: Իրանք դա հյուսել էին իրար ու սենց մի բան էին սարքել: Հիմա ես,որպես մեծ մարդ,արդեն գիտեմ`Թուրքյան որն ա,Ադրբեջանը որն ա, արդեն էդ երկուսը իմ համար տարբերում եմ: Բայց փոքր ժամանակ ես ուրիշների ասածների ազդեցության տակ էի:
Զանի: Բայց դու գիտեիր չէ՞ որ կա առանձին Թուրքիա ու Ադրբեջան:
Լիզա: Հա, ես գիտէի, որ կան առանձին պետություններ, բայց որ ասում էին նույնն են ու որ արդեն տենց էի կրթվել, որ ինձ տենց էին սովորացրել, լինի դա պապիկս, տատիկս, ուրիշ մեծերը, կամ էն մարդիկ,ովքեր ադրբեջանցիների հետ ապրել էին, երևի վստահում էի,որ իրանք գիտեին`ինչ էին ասում:
Ես առաջին անգամ երբ գնացի Ստամբուլ,պապաս ահավոր վախեցած էր, ահավոր… Ես ուզում էի գնալ, որովետև չէի գնացել երբեք ու հետաքրքիր էր իմ համար: Բայց առաջինը,ով դեմ էր իմ Թուրքիա գնալուն` պապաս էր, ահավոր վախենում էր, որ ընդեղ կարողա վտանգավոր լինի, չէր վստահում: Բայց չգիտեմ ինչի ես ընդհանրապես չէի մտածում դրա մասին ,որ վտանգավոր կարողա լինի: Չնայած էս անգամ,որ պիտի գնանք մի տեսակ արդեն գիտակցում եմ էն,որ վախի զգացում պետք ա ունենալ…
Զամի: Էս անգամ դու զգում ես,որ պետք ա վախի զգացում ունենա՞ս:
Լիզա: Դե մի քիչ վախի զգացումով պետք ա գնաս,որ պաշպանված լինես:
Զամի: Իսկ առաջին անգամ որ գնացել էիր վախի զգացում չունէի՞ր:
Լիզա: Չէ, չէ…
Զանի: Բայց քո պապան քեզ էդքան վախեցրել ա…
Լիզա: Հենց էդ ա…վախ չկար:
Մաշ: Կարող ա ընդե՞ղ ա ինչ որ բան եղել:
Լիզա: Հենց էդ ա…որ ընդեղ էինք ես ու Գայանեն տաքսի էինք նստել, գնացել էինք խանութներ։ Հետո,որ հետ եկանք ու նորություններն էինք լսում,իմացանք,որ ինչ որ հայեր ինչ որ տաքսի էին նստել ու իրանց բռնաբարել էին…տենց բան կար: Տենց ինչ որ նորություն կար,որ ծեծել էին, հա ավելի ճիշտ չէին բռնաբարել այլ ծեծել էին…թե՞ բռնաբարել էին…չեմ հիշում: Ու տենց ես ու Գայանեն ապշել էինք, ասում էինք գոնե լավ ա մենք բան չասեցինք, չխոսացինք ասենք մենք հայ ենք,կամ տենց ինչ որ մի բան…չնայած արդեն գիտեին, լսում էինք ինչ որ բաներ էին ասում, որ մեզ ասում էին “էրմենիստան”…գիտեին էլի որտեղից էինք:
Զանի: Իսկ ինչ նորություններ էին, վստահելի էի՞ն: Հայաստանի նորություններն էի՞ն թե Թուրքիայի։
Լիզա։ Հայաստանի նորություններն էին իհարկե․․․
Զանի։ Բայց վստահելի՞ էր, թե ուղղակի մարդկանց մեջ վախ մտցնելու համար էր։ Այսինքն, երևի դժվար ա էդ մոմենտը հստակ իմանալ, չգիտեմ․․․
Լիզա։ Ինձ թվում ա իրականություն էր։
Մաշ։ Հա, հաստատ կա տենց բան․․․
Լիզա։ Ու իրանք տաքսի էին նստել, էդ մարդիկ, իրանց տարել  ծեծել էին։ Կարողա ուրիշ պատճառ ա եղել, ոչ թե էն,որ հայ էին, այլ ուրիշ ինչ որ պատճառ։ Չէ, բայց էդ նորությունը իմ վրա շատ ազդեց, որ վայ՜ պատկերացնում եմ,բա որ իմ հետ տենց բան լիներ ու բոլոր էդ վախերը կարդարացվեին, էդ որ մերոնք մտածում էին Թուրքյան անապահով ա հայերի համար, իսկ մենք էլ սենց երեխաների նման ասում էինք, հա, հայաստանից ենք, հա, հա․․․
Գնացել էինք շուկա ընդեղ․․․իրոք վախենալու բաներ եղան, բայց ես չէի գիտակցում էդ ժամանակ։ Հիմա ավելի հասուն եմ, գիտակցում եմ, որ պիտի զգույշ լինես, պետք ա մտածված քայլեր անես, էտքան բան։
Մաշ։Ես էլ ուզում եմ ասել, որ ես ավելի շատ միշտ թուրքերի մասին եմ լսել, համենայնդեպս Հայաստանում մեր բարեկամների միջ։ Ասենք էդքան ադրբեջանցիների մասին շատ բացասական բաներ չեմ լսել ինչքան որ հենց թուրքերի մասին ու իմ մոտ միշտ էդ հակասությունը եղելա,որ միշտ ասել են թուրքեր , թուրքեր, չեմ հասկացել,թե ինչի են երկուսին ասում թուրքեր։Թուրքը ուրիշ ա, ադրբեջանցին ուրիշ ա էլի։
Զանի։Իսկ որ էդ վատ բաները ասում էին թուրքերի մասին,դու չէի՞ր մտածում,որ իրանք ադրբեջանցիների մասին էլ էին խուսում։
Մաշ։Չէ, մտածում էի թուրքերի մասին են ասում որովհետև իրանք հենց թուրքերի մասին էին խոսում։ Բայց օրինակ իմ ընտանիքում տենց չի եղել,որ շատ ահավոր, ոչ տոլերանտ բաներ խոսան, կամ ասեն սենց պետք ա լինի, պետք ա ատել թուրքին։Տենց բան ես չեմ ունեցել,ու ասենք կյանքում իմ համար չի եղել, որ եթե ես թուրք տեսնեմ, պետք ա զգույշ լինեմ։Իմ մոտ սենց շատ սովորական ա եղել,ու դաժը  ես էլ եմ գնացել Ստամբուլ ու ինձ համար ընդեղ շատ հավես ա եղել, նույնիսկ ահագին ընդեղի մարդկանց վստահել եմ։
Ես ու Լիլիթն էինք  մեր ճամպրուկները թողեցինք մի տեղ։ Մի ժամ ունեինք, որ կարաինք Ստամբուլում ման գայինք, անկապ սենց մտանք մի հատ սրճարան, ոչ չէինք ճանաչում էդ մարդուն, ոչ էլ, ասեցինք կարանք մեր ճամպրուկները թողնենք մենք գնանք մի ժամից հետո գանք, ինքը ասեց հա պռոբլեմ չկա։ Սենց դուրս եկանք ու հետո մտածեցի, ասեցի, բայց վերջիվերջո չես կարա իմանաս էլի․․․ինքը իմացավ,որ մենք հայ ենք, դե խոսացինք դրա մասին մի քիչ, բայց շատ բարեհամբյուր էին․․․եկանք մեր ճամպրուկները վերցրեցինք, ոչ խաբել էր, ոչ փախցրել էր, ոչ գողացել, ոչ ինչ որ բան էր դրել էդ ճամպրուկի մեջ, ասենք դաժը հետո մտածեցի,որ վսյոտըկի կարող էր ինչ որ մի բան լիներ։ Ես,օրինակ, միշտ էդ ապահովությունը զգացել եմ, ասենք իրոք մի բան, որ հարցրել ես, իրանք շատ սենց սիրով են պատասխանել ու ես չեմ ունեցել էդ բանը,որ ես ատեմ թուրքին կամ ինչ որ վատ վերաբերվեմ իրանց։
Զանի։Իսկ փոքր ժամանա՞կ։
Մաշ։Ասենք դե,որ կարդացել եմ պարզ ա էդ պահը շատ ուժեղ ա․․․պատմության գրքերում շատ սենց ուրիշ ձևով են ներկայացնում ու քեզ ուզում են անպայման նենց անեն, որ դու սկսես ատել թուրքին, բայց չգիտեմ։ Ինձ թվում ա, էդ արդեն ընտրելու ինչ որ նաև բան ա, էդ ինֆորմացյան վերցնես թե չվերցնես։ Իհարկե շատ դեպքերում վերցնում ես, բայց օրինակ իմ մեջ անկեղծ չի եղել էդ բանը ու ես ճանաչում եմ շատ թուրքերի ու միշտ նորմալ շփում ա եղել։ Հա տենց շատ խորը չենք շփվել բայց էս ամառ,որ գնացել էինք ամառային ճամբար, հենց թուրք աղջիկներ կային երեք հոգի ու շատ հավես աղջիկներ էին, շատ նորմալ շփվում էինք։
Հա ու մեկ էլ ուզում էի ասել,որ էդ անապահովության զգացումը,ինձ թվում ա,ամեն տեղ կարա լինի,ու քեզ ամեն տեղ, ինձ թվում ա, կարան բռնաբարեն, ու դա ասենք կապ չունենա ազգի հետ։ Իսկ եթե գնում ես ինչ որ երկիր, կապ չունի Թուրքիա, Շվեդիա, թե ուր, պետք ա զգույշ լինես։Բայց ես հիշում եմ, որ ես առաջին անգամ պետք ա գնայի Ստամբուլ,ու ոչ մեկ իմ հետ չեր գալու Հայաստանից, ինձ ոչ ոք չասեց բա ինչի՞ես գնում, հակառակը, շատ ուրախ էին, ասում էին դե լավ ա գնում ես․․․
Զանի։Բայց ոչ մեկ չե՞ր վախեցնում։
Մաշ։ Ոչ մեկ ընդհանրապես, ասենք ծնողներս էլ իմացան, որ գործով ա ու կարողա, եթե ես գնայի մենակ հանգստանալու, դա ուրիշ ձև ընդունեին, բայց որ արդեն գիտէին գործով ա, վստահում էին, ուրիշ էր, չգիտեմ․․․
Ասենք  ավելի շատ, երբ որ ես հանդիպել եմ ադրբեջանցիներին, օրինակ առաջին անգամ, որ գնացել էինք Օդեսսա ու առաջին անգամ հանդիպեցի ադրբեջանցիների հետ ,իրանց կողմից ես զգացի շատ ահավոր լարվածություն ու իրանք նույնիսկ չզսպեցին իրանց ու էդ լարվածությունը դուրս հանեցին։ Կոնֆլիկտ չեր, ավելի շուտ շատ անհանդուրժող բաներ ասեցին մեր հանդեպ ու հենց մեր երեսին, ու ես միշտ, ուր որ գնացել եմ,որտեղ ադրբեջանցիներ են եղել, միշտ զգացել եմ էդ լարվածությունը, որովհետև ինձ թվում ա,որ իրանց մոտ մի քիչ ուրիշ ձևով են էդ ամեն ինչը մատուցում, քան մեր մոտ։ Չեմ սիրում ասել հաղթող, պարտվող, էդ բառերը, որովհետև պատերազմում ոչ մեկ չի հաղթում, ինձ թվում ա բոլորը պառտվում են։ Պռոստը իրանք էդ պառտվողի հոգեբանությունն ունեն, մի քիչ իրանց մոտ ուրիշ ձևի ատելության կոչեր են, քան մեր մոտ ու էդ զգացել եմ ես քանի անգամ․․․
Փյունիկ։ Ես երևի կսկսեմ նրանից որ առաջին անգամ պետք ա ընկերներիս հետ նարգիլե ծխեի, հիշում եմ էդ օրը, ու ասենք նենց էր,որ մինչև էդ քեռիենքս էլ ունեին նարգիլե, բայց որ տեսնում էի ինչ որ մեկը նարգիլե էր ծխում,էդ իմ համար մի հատ սենց ահավոր բան էր էլի։ Ես ինքս ծխում եմ, ես սիգարետ եմ ծխում, բայց նարգիլեն իմ համար ուրիշ ա, ես գիտեմ որ հա, էդ նարկոտիկ չի, կամ ինչ որ տենց բան չի։ Ես գիտեմ որ էդ հասարակ թութուն ա ինչ որ համով, բայց մենակ էն որ ես պատկերացնում էի, որ ասենք չորս թուրք նստած նարգիլե են ծխել ու մտածել են,ոնց են իմ պապերին սպանելու․․․էդ ինձ մենակ հերիք էր։ Չէ իմ մոտ էդ նարգիլեի պահը ահավոր էր, ու երբ որ ես առաջին ծուխը քաշեցի․․․
Զանի։ Լսի, կարող՞ա էդ էն ֆիլմերից ա մոտդ տպավորվել։
Փյունիկ։ Հա լսի երևի, որտև հիշում եմ մեծամասամբ նստած են տենց ֆիլմերում, նարգիլե են ծխում։
Մաշ։ Ո՞ր ֆիլմը։
Փյունիկ։ Ինչքան գիտեմ ցեղասպանության էդ ֆիլմը մեր․․․
Զանի։ Չէ ես մի հատ ուրիշ, ոչ ցեղասպանության մասին ֆիլմի մասին էի ասում։
Փյունիկ։ Հա իրանք ոնց որ իրանց էդ գլխարկներով, որ դնում են գլխներին ու էդ նարգիլաներով,որ ծխում են, նենց ահավոր ա, որ պատկերացնում էի։ Բայց հետո,տենց երկար խոսացի ես, տենց բացատրում էի ընկերներիս, որ չէ, ես չեմ ուզում ծխեմ, բայց ես գիտեմ, որ էդ ուրիշ բան չի, բայց ես չեմ ուզում ծխեմ, ու տենց որ խոսացի մեջս ինչ որ բան ջարդվեց։ Հետո փորձեցի ու հասկցա, որ ես դեբիլ եմ։ Ի՞նչ եմ էլի ես մտածում, ոնց կարամ մի հատ հասարակ չգիտեմ ինչ որ ատրիբուտը ես ասոցիացնեմ տենց բանի հետ, ասենք ցեղասպանության հետ,կամ ինչ որ տենց մի բանի հետ։ Ու ամենահետաքրքիրն էն ա, որ ես նենց չի, որ ես հիմա էս սերնդի թուրքերին մեղադրում եմ։ Ես ասում եմ եկեք մոռանանք, եկեք անցնենք էդ բաները, բայց տես էդ իմ մեջ ինչքան խորն ա, որ ես մտածում եմ, որ հա օկ, որ էդ ծխում են, էտ վատա, էտ մենակ թուրքերը կարան անեն։ Խի՞ ես պետք ա տենց մտածեմ։ Նորմալ, ազատամիտ մարդը խի՞ պետք ա տենց մտածի։
Զանի։ Բայց ասում ես,որ դու մեղադրում ե՞ս էս սերնդին։
Փյունիկ։ Էս սերնդին հակառակը ես չեմ մեղադրում։ Ես իրավունք չունեմ ։ Ասենք էդ նույնն ա,ոնց որ իմ պապիկը ինչ որ հանցագործություն անի ու գնա նստի բանտ կամ դաժը չնստի,բայց հետագայում գան ինձնից պատասխան պահանջեն։ Խ՞ի պետք ա իմ նախնիների համար ես պատասխան տամ։
Զանի։ Հենց էդ ա, պիտի։
Փյունիկ։ Պետք ՞ա տամ։ Ես իմ պապիկի համար պիտի պատասխան տա՞մ։ Ազգը ուրիշ ա արդեն․․․ասենք իրանք կարան ընդունեն էդ, էդ լրիվ ուրիշ ա, բայց անհատապես ես ոչ մեկին չեմ մեղադրում։
Զանի։ Հա, անհատապես ես էլ չեմ մեղադրում։
Փյունիկ։ Հա ես անհատապես եմ ասում, որպես ազգ չեմ ասում։ Որպես ազգ ես ուզում եմ, կարամ դաժը պահանջեմ, որ ընդունեն, բայց անհատապես ես չեմ կարա լրիվ մի հոգու վրա էդ բեռը դնեմ, ասենք ասեմ դու թուրք ես, ուրեմն քո պապը իմ պապուն ա սպանել, ուրեմն դու իմ դեմ մեղավոր ես, սենց ինչ որ բան։ Հետո էս տարի օգօստոսին առաջին անգամ գնացել եմ Թուրքիա։ Ադրբեջանցիների հետ շատ-շատ եմ աշխատել, հանդիպել, բայց թուրքերի հետ կյանքում չէի հանդիպել։ Ես իրանց շատ լավ տարանջատում եմ, առանձնացնում եմ թուրք թե ադրբեջանցի ու կյանքում չեմ խառնի իրանց իրար: Հետաքրքիրն էն ա,որ հինգ օր մնացի Ստամբուլում, հինգ օր էլ կորել եմ։ Մենակ էի ման գալիս, խմբից անջատվում էի, չգիտես խի, ու սկզբում որ հարցնում էին որտեղից եմ, իրանք հայերին շատ նման են էդ առումով, ասենք հայերն էլ որ տենան տեղացի չի,կհարցնեն որտեղից ա: Առաջին օրը խաբում էի,ասում էի Իսպանացի, կամ Իտալացի, չգիտեմ տենց մոտիկ բաներ,որ կարային հասկանային իմ արտաքինից, որ հա կարամ լինեմ: Ինձ թվում էր,որ ասեմ հայ եմ,ինչ որ բան կանեն, էդ վախը մեջս կար: Հետո,երկրորդ օրը նորից կորա ես, Լալելի մի հատ շուկա կա իրանց մոտ, տենց մեջը կորել էի: Մտածեցի լավ ինչ անեմ, լավ մի քիչ ման գամ, գնացի մի հատ ինչ որ պայուսակների խանութ: Մի  երիտասարդ տղա էր, ասեց բա որտեղից եք, ասեցի ի՞նչ պատասխանեմ, պաուզա էր մոտս…ասեցի հայ եմ, ասեցի <<արմենիստան>>, բան, տենց բաներ սկսեցի ասել,իրանց նման ու էդ տղեն սենց ինչ որ իրա մոտ էլ տոռմուզ եղավ, նկատվեց էդ: Ինքը ինձ ա նայում, ես իրան ու ես ըտեղ մի քիչ վախեցա, մտածեցի շուտ թռնեմ տեղից, հետո ասեցի չե, ասեցի էս սումկան ինչ արժե, կարծես հետաքրքրվում եմ էլի, որ չմտածի անկապ եկել եմ խանութ: Մեկ էլ ասում ա,դե քանի որ դու հայ ես, 50 եվրոյա, բայց ես քեզ 30ով կտամ, որ դու հայ ես…
Մաշ: Հա տենց ասում են…
Փյունիկ: Հա գիտեմ, գիտեմ, բայց ամեն դեպքում,ես տենց վերաբերմունք չէի սպասում, էդ լրիվ իմ մեջ կոտրեց էլի էդ բանը,որ ես մտածում էի,որ ես հայ եմ ուրեմն կարող ա ինչ որ վատ բան լինի իմ հետ, եթե ես դա ասեմ…Ու հետո արդեն տեղից սկսվեց արդեն, նստեցի ավտոբուս, դե իրանց մոտ ուրիշ ձև ա, նստելուց ես մուծում: Կողքս ինչ որտղա էր նստած, ասեց որտեղից ես, ասեցի հայ եմ,էլի առանց վախենալու, ասեց բա դու փողը տուր որավհետև չես կարա տենց անցնես, փողը տուր ես իմ քարտով կանցկացնեմ քեզ:
Մաշ: Հա իրանք տենց օգնող են:
Փյունիկ: Տենց բաներ արդեն նկատեցի ու էդ վախը…վախ չկար, ուղղակի, ոչ թե վախ էր, որ իրանք ինձ կսպանեն, չգիտեմ ինչ կանեն, այլ վախենում էի նրանից,որ իրանք իմանան ես հայ եմ ու իրանք ինձ ոնց կվերաբերվեն: Ես դրանից էի վախենում, ինձ թվում էի, որ իրանք թշնամաբար կվերաբերվեն…ասեն բա հայ ա, էս ա էն ա…Ասենք որ մենք իմանում ենք ինչ որ մեկը թուրք ա, մտածում ենք,ասում են թուրքերից հատուկ հոտ ա գալիս: Ես էլ մտածում էի կասեն մեզնից հոտ ա գալիս, ինչ որ սենց բաներ էր մտքովս անցնում:
Մաշ: Ինձ թվում ա,որ ամեն մի ազգ ունի իրա յուրահատուկ հոտը կախված օդից, սպեցյաներից, ուտելիքից, բայց ասենք պարտադիր չի, որ էդ հոտը վատը լինի:
Փյունիկ: Հա ուղակի, որ ասում են թուրքի հոտ էդ միշտ իմ մեջ մնացել ա: Մեկ էլ շատ լավ հիշում եմ, որ մենք գնում էինք Արմավիայով, բայց հետ գալուց Թուրքիշ էյրլայնսով եկանք։ Ու տուրբուլենտնի զոնա էր երևի, ես էի նստած, էդ մեր մասնակիցներից մեկը, մեկ էլ մեր մոտ մի  թուրք տղամարդ էր նստած։ Ու հենց տուրբուլենտնի զոնա էր ընկել, մենք սաղս իրար էինք սենց նայում վախեցած, մտածում էինք տեռակտ ա ինչ որ։ Սաղիս մտքով սենց ինչ որ բաներ էր անցնում։ Ես ասում եմ չէ տուրբուլենտնի զոնայա, սենց լինում ա։ Ես երկրորդ անգամ էի ինքնաթիռով թռնում, գիտէի, որ հաստատ տենց բան կա, որ ամպերը խիտ են լինում ըտեղ թռվռում ա ինքնաթիռը ու էդ մարդը անընդհատ ոնց որ ականջը մեր վրա լիներ, մենք ինչ ենք խոսում և այլն․․․Բայց շատ հնարավոր ա մենք հեչ էդ մարդու պետքն էլ չէինք, բայց մենք էնքան վախեցած ենք, էնքան ա մեր մոտ էդ բանը, որ մտածում ենք մեզ սաղ հետևում են, ասենք իմ մոտ տենց բան կա։ Քեզ թվում ա, որ եթե դու թուրքական ավիաուղիների ինչ որ ինքնաթիռում ես նստած, հաստատ կարա տեռակտ լինի, բայց եթե Արմավիայում ես նստած տենց բան հնարավոր չի։ Ասենք, ուտելիքը բերելուց էլ էի նկատում, թե ոնց են մերոնք սաղ նայում իրար։
Զանի։ Մտածում էիք որ տեռակտ կլինի որովհետև իրանք գիտեն, որ հայ կա՞ մեջը

Փյունիկ։ Հա որ հայեր կային մեջը։ Հայեր շատ շատ էին մեջը ու ասենք պուճուրիկ սենց ուտելիքներ էին բերում ու մերոնք սաղ սենց նայում էին, սենց հոտ էին քաշում։
Մաշ։ Վախն ա էլի․․․
Փյունիկ։ Վախը սաղ քո զգայարանները ոնց որ անջատում ա,ու մնում ա էդ վախը։ Ասենք ամենահետաքրքիրն էն էր, որ ինձ ահավոր շատ էր Ստամբուլը դուր եկել ու ես անընդհատ մտածում եմ ըտեղ էլի վերադարնամ։ Շատ, շատ հրաշք էր ու էնքան մշակույթներ կային իրա մեջ, սենց տարբեր գույներով, հոտերով։ Ամեն փողոցից մի հատ հոտ էի առնում ու էդ ինձ ահավոր դուր էր գալիս, որ ամեն փողոցն իր հոտն ուներ։
Զանի։ Բայց Ստամբուլը ինքը քաղաք ա շատ մեծ ու հենց ջրի ափին ա, բայց սաղ Թուրքյան էդ չի։
Փյունիկ։ Հա գիտեմ որ Թուրքյան էդ չի։ Օրինակ Ստամբուլը ինքը Կոնստանտինոպլն ա էլի նախկին։ Մի քիչ գնում էի Հռոմեական էր, մի քիչ գնում էի Հայկական էր, մի քիչ գնում էի Թուրքական էր, Արաբական․․․
Զանի։ Հունական․․․
Արև։ Ասեմ որ մի քիչ տարբեր ա իմ տեսանկյունը,որովհետև ստեղ եմ ծնվել մեծացել, այսինքն Նյու Յորքում չէ, Լոս Անջելոսում ու Լոս Անջելոսում, ինչպես գիտեք, շատ շատ մեծ հայկական համայնք կա։ Ամբողջ կյանքս հայկական դպրոց եմ հաճախել, այսինքն սովորել եմ հայոց պատմություն, կրոն, էդ ամեն ինչը շատ հայ, հայ, հայ․․․Ու հիշում եմ, երբ փոքր էի, ասենք 2րդ, 3րդ դասարանում բոլոր տետրակներիս վրա գրում էի թե հայերենով, թե անգլերենով 100 տոկոս հայ, երկու լեզվով, համ հայերեն համ անգլերեն։ Երկու լեզվով անպայման ամեն տետրակի վրա դա գրում էի,ու հիմա, որ մտածում եմ դրա մասին ու շատ եմ մտածել սրա մասին, կարծում եմ էդ նրանից ա գալիս, որ էդ հայ լինելու ինքնությունը շատ շատ շատ կարևոր ա եղել և շատ փոքր տարիքից սերմացել ա ու էդ դրա հետ մեկտեղ թուրքի ատելությունը, էդ երկուսը պետք ա անպայման իրար հետ լիներ որովհետև հայ լինելը նշանակում ա լինել վերապրող, ու ինչի վերապրումը, ցեղասպանության վերապրումը: Պատմության ամեն տանջալի էդ ապրումների վերապրողն ենք մենք, որպես հայ: Ուրեմն ով ա եղել դրա պատասխանատուն, եղել ա թուրքը ու ադրբեջանցին, ուրեմն միշտ հայ լինելը նշանակում ա ատել թուրքին:
Ատել… դե ատել երևի մի քիչ շատ ուժեղ ա էդ բառը բայց թուրքին տեսնել իբրև ուրիշը, այսինքն քեզանից շատ տարբեր, ոչ թե շատ ուժեղ ատել,բայց չհասկանալ թե թուրքը ով ա ու փոքր տարիքից ուղղակի ենթադրել,որ վատն ա թուրքը։ Ու տենց մեծանալով մինչև 18 տարեկան, մինչ համալսարան մտնելը էդ զգացումները շատ շատ ամուր էին իմ մեջ, բայց համալսարան հաճախելուց հետո իմ մեջ ներքին շատ խնդիրներ առաջացան: Շատ մեծ ներքին պայքար առաջացավ իմ մոտ որովհետև միաժամանակ ուսումնասիրում էի ոչ թե մենակ հայկական ցեղասպանությունը, այլ տարբեր ցեղասպանությունների պատմություններ։
Ու էդ ամեն ինչը սովորելով` հասկացա, որ մենակ հայերը չեն, որ ապրել են նման պատմություն, շատ շատ ուրիշ ազգեր էլ են էդ նույն պատմությունը ապրել, իրանք էլ են ցեղասպանության ենթարկվել ու իմ մոտ էդ աշխարհը շատ լայնացավ, այսինքն մարդը իմ մոտ դարձավ մարդ, ու եթե դրանից առաջ ես կասեի նախ և առաջ ես հայ եմ, էդ ամեն ինչից հետո մի քանի տարիներից հետո, ես կասեի նախ ես մարդ եմ, ես կին եմ։ Չե ներողություն, ես կին չէի ասի էդ ժամանակ, որտև դեռ չէր զարգացել էդ հասկացողությունը իմ մոտ։ Ես կասեի ես մարդ եմ ու դրանից հետո նոր ես հայ եմ, ես ամերիկահայ եմ:
Էդ ներքին պայքարը շատ ուժեղ էր։ Բայց դեռ էդ ժամանակ համալսարանում ինչքան էլ լայնացավ էդ աշխարհը, մեկ ա, շատ թուրքերի հետ չէի շփվել։ Մի հատ թուրք կար, որ հանդիպեցի մենք որոշեցինք, որ շաբաթը մի անգամ, շաբաթը երկու անգամ իրար հանդիպենք ու սուրճ խմենք ու խոսենք մեր պատմության մասին, որովհետև ինքը Թուրքիայից սքոլարշիփ էր ստացել համալսարանում սովորելու, բայց ինքը գիտություն էր սովորում, այսինքն ֆիզիկա, տենց ինչ որ մի բան էր սովորում, պատմություն չէր սովորում։ Տենց ինքը հետաքրքրություն ցույց տվեց պատմության վերաբերյալ ու մի քանի անգամ հանդիպեցինք, իհարկե շատ առաջ չգնաց ու դրանից հետո, իրան չտեսա էլ։
Բայց շատ շփում չունեցա թուրքերի հետ։ Գիտեի. որ թուրք աշակերտների կազմակերպություն կար համալսարանում ու շատ ակտիվ էր և շատ անգամ շատ բացասական  ինչ որ բաներ էին ցուցադրում հայերի մասին։ Իրանց կայքի վրա էլ կային տենց բացասական բաներ, այսինքն նույնիսկ համալսարաններում թուրքերի կողմից կար էդ հակահայկական դիրքը։Թեկուզ հենց կայքի վրա շատ հանրային բացահայտ ամեն ինչ երևում էր, ու տենց մի քանի խնդիրներ եղան էդ ձևի ու ես հետո որոշեցի թուրքերեն սովորել։ Հիմա լրիվ մոռացել եմ, բայց անպայման ուզեցի սովորեմ լեզուն, որովհետև ուզում էի ավելի շատ ուսումնասիրել էդ մշակույթը։
Հետո շատ հետաքրքիր բան եղավ ուսուցչուհուս հետ։ Ինքը երևի վաթսունոնների մեջ կին էր էդ ժամանակ։ Առաջի կիսամյակը անցկացրեցինք շատ լավ։ Լավ թվանշան ստացա, հարաբերությունները մեր լավ էր։ Շատ փոքր դասարան էր, երևի մի 10 հոգի ամենաշատը կլինէինք։ Հետո երկրորդ կիսամյակի վերջում արդեն ամառային արձակուրդներն էին սկսելու, տենց կիսամյակը վերջացավ, ու վերջին օրն ա, մոտեցավ ինձ էդ ուսուցչուհին։ Ասեմ,որ ինքը էդ մի տարվա ընթացքում դասի ժամանակ մշակույթից էլ էր խոսում, թուրքական մշակույթից, պատմությունից և այլն։ Ու ինքը ակնարկներ էր անում, հազվադեպ, բայց անում էր ակնարկներ, որ պատմության մեջ թուրքերը շատ հյուրընկալ են եղել, այսինքն բոլոր փոքրամասնությունների նկատմամբ, փոքրամասնություններին շատ լավ են վերաբերվել, փոքրամասնությունները շատ լավ կյանք են ապրել Օսմանյան կայսրության մեջ և այլն և այլն։ Ես ասենք ներսից շատ էի ջղայնանում, եռում էի, բայց բան չէի ասում, որովհետև պետք է էդ կնոջ հետ մի տարի անցկացնեի։
Ու էդ օրը, երկրորդ կիսամյակի վերջին օրն էր ու արդեն էլ իրան էլ չէի տեսնելու։ Բոլորը դասարանից դուրս եկան, ինքը ինձ ցտեսություն ասեց ու փաթաթվեց ինձ ու աչքերը լցրեց, ու ինքը իմ ականջի մեջ շատ ցածր ձայնով ասեց, շատ ներողություն ամեն ինչի համար, որ եղել ա։ Ես շոկի մեջ ընգա, չգիտեի այսինքն գրկել ա ինձ ու սենց, հետո բաց թողեց ու գնաց ու ես մնացել էի տեղումս, չգիտեի ինչ անեի, ինչ կատարվեց։ Ես շատ շոկի մեջ էի ու մտածում էի ուրեմն էս կինը գիտի։ Ասեմ, որ իրա ամուսինը անգլիացի ա, համարյա թուրք ա դարձել ինքը ամեն ձևով ու թուրքական պատմություն ա սովորացնում ու ինքը ամենահակահայ պրոֆեսորներից մեկն ա էդ համալսարանում։ Ինքը ուղղակի ատումա հայերին, էդ իրա ամուսինը, որ նույնիսկ թուրք էլ չի։ Բայց, որ իրա կինն ա, էդ կինը․․․ տենց ինքս ինձ հարցրեցի կարող ա՞ գիտի, կարող ա՞ նույնիսկ էդ կինը, որ ունի նման ամուսին, որ ինքն ամբողջ տարվա մեջ ինչերա ասել դասերի ժամանակ, կարող ա՞ գիտի պատմությունը։ Ու իրա մեջ էնքան էր էդ մեղավորության զգացումը, որ ինքը ինձ պետք ա փաթաթվեր ու շատ շատ ցածր ձայնով ներողություն խնդրեր։
Ու համալսարանից հետո էլ ես կամաց կամաց արդեն, որ ամուսնուս հետ ծանոթացա ու շատ շատ տարբեր բաներ սկսեցինք միասին ուսումնասիրել, և Գանդիի և Մարթին Լյութեր Քինգի կյանքերը, և էդ շարժումները սկսեցինք ուսումնասիրել էդ ժամանակ իմ ամբողջ մտածելակերպը փոխվեց ու ես հասկացա, որ եթե մենք առաջ պիտի գնանք և ապրենք թուրքի հետ, ադրբեջանցիի հետ, ուրեմն պետք ա լինի համերաշխություն, պետքա լինի սեր և կարեկցանք։ Կարամ ասեմ իմ տաս տարեկան Շուշանի, էդ 20-21-22 տարեկան Շուշանը 180 աստիճանի փոփոխություն էր ապրել ու նույն մարդը չէր, ու էդ շատ- շատ տարիների, շատ - շատ պայքարից դուրս եկած փոփոխություն էր։ Էդ կարծրատիպերը մեկ մեկ կոտրելը, մամայիս հետ, պապայիս հետ էդ խոսակցությունները, մեկ- մեկ վեճերը, ընկերներիս հետ վեճերը էդ կարծրատիպերը փոխելը, շատ- շատ մեծ գործ էր և շատ- շատ պայքար էր։ Եվ ինձ թվում ա, որ Սփյուռքի մեջ ,եթե ինձանից դուրս խոսամ , Սփյուռքի մեջ մեծ են խնդիրները , շատ մեծ, որովհետև երիտասարդությունը էդ կարծրատիպերը չի կոտրում և մնում ա քարացած դրանց մեջ, ու էդ ատելությունը շարունակվում ա։ Կարամ ասեմ, որ էս վերջի մի քանի տարվա մեջ Վահեի և իմ ամենամոտիկ ըներներից երկուսը, ում հետ իմ եղբող նման ամեն օր տեսնվում ենք, որովհետև կողք կողքի ենք աշխատում, իրանք թուրք են։ Մեկը քանդակագործ ա մյուսը յուղանկարիչ։ Շատ տաղանդավոր տղաներ են, ու այսինքն լրիվ փոխվել ա իմ մտածելակերպը թուրքերի մասին։ Իհարկե շատ տարիներ տևեց, իրանք շատ ռադիկալ թուրք ակտիվիստներ են եղել թուրքիայում, ու իրանք էլ ասեցին որ գիտեն պատմությունը ու ամեն ինչը․․․այսինքն չկա էլ իմ մեջ էդ ինքը թուրք ա ու ինքը ուրիշա ֊-ն։
Էդքանը…Սփյուռքահայ իմ փորձն ա էդ։ Եվ մի բան էլ ասեմ, ադրբեջանցին ու թուրքը նույնը չեն, իմ մտքում տարբեր են։
Լիզա։ Կարծում եմ որ մենք հիմա ավելի ուրիշ սերունդ ենք ու էդ ամեն ինչը, որ մեր պատմությունից ա, թեկուզ էդ նախնիների նախնիներից փոխանցված ատելությունն ա, մենք դա հիմա ուրիշ ձև ենք պատկերացնում ու փորձում ենք,որ ավելի շատ խաղաղություն լինի, ոչ թե ինչ որ ատելություն լինի։ Ինձ թվում ա,ավելի ուրիշ ձև ենք հիմա փորձում մոտենալ էդ ամեն ինչին ու մտածում եմ, որ ոչ թե էն դարն ա, որ պետք ա նորից իրար ատել ու կռվել,այլ պետք ա ուղղակի,որ մարդիկ հարգեն ամեն մեկը իրար ու ճանաչեն իրար որպես մարդ։